Հայկական մթերքը թուրքականի անվան տակ չի ներմուծվել Վրաստան

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը, մասնավորապես՝ ելակը, Վրաստանի տարածքով Ռուսաստան է արտահանվում թուրքական ծագման անվան տակ։

Վրացական կողմը մտահոգություն է հայտնել, որ իրենց երկիրը փորձում են ներքաշել հարևան պետության ներքաղաքական պայքարի մեջ, և նշել է, որ նման հայտարարությունները կարող են վնասել երկու երկրների տնտեսական հարաբերություններին։

Leave a comment