ՍԴ դիմելն անիմաստ է. Վազգեն Մանուկյանը` ընտրությունների արդյունքների մասին

https://arm.sputniknews.ru/20260619/sd-dimeln-animast-e-vazgen-manukjany-yntrutjunneri-ardjunqneri-masin-103642968.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0e/27917802_0:0:1423:1067_1920x0_80_0_0_efe2ef5256d5e5f9acf026b3c813d19f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վազգեն մանուկյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն

հայաստան, վազգեն մանուկյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն

Բաժանորդագրվել

Վազգեն Մանուկյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի հապշտապ հայտարարությունը բոլոր ապօրինությունների պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին էր։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սահմանադրական դատարան դիմելն անիմաստ է, քանի որ դրա որոշումն այս իրավիճակում կանխատեսելի է և միայն կլեգիտիմացնի կեղծիքները։ Նման դիրքորոշում է հայտնել «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը` ամփոփելով հետընտրական իրավիճակն ու երկրի առջև ծառացած մարտահրավերները։
Դեռ մարտին Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ իր գլխավորած «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Նա նշել էր` ճիշտ կլինի, որ ընտրություններում ընդդիմությունը մասնակցի 2-3 քաղաքական ուժով։

Նրա դիտարկմամբ` ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։

«Դեմ քաղաքացիների մեջ կան հարյուրհազարավոր մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել իրենց գաղափարների ու նպատակների համար։ Դա հույս ու ոգևորություն է ներշնչում, որ փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են»,– նշել է ԱԺՄ–ի նախագահը։

Մանուկյանը քննադատել է առաջատար ընդդիմադիր ուժերին, որոնք, ըստ նրա, գործընթացին վերաբերվեցին որպես սովորական ընտրություններ, մինչդեռ դրանք ունեին ռազմավարական նշանակություն։ Նրա կարծիքով` ուժերից գոնե երկուսը լավ ծանոթ էին ընտրական մեխանիզմներին, սակայն այդպես էլ չձևավորեցին միասնական ճակատ և վերահսկողության միասնական մարմիններ, ինչի առաջարկը ԱԺՄ-ն ներկայացրել էր դեռևս 2025 թվականի նոյեմբերին։

«Իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ տեղի ունեցած լայնածավալ բռնաճնշումները, ձերբակալությունները, անօրինական այլ գործողությունները վկայում էին այն մասին, որ գործող իշխանությունները հեռու էին ընտրությունների միջոցով վերարտադրվելու հնարավորությունից (իշխանությունն ուներ առավելագույնը 35-37% ձայն)։ Դրա վառ վկայությունն էր նաև ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանի հապշտապ հայտարարությունն իրենց «հաղթանակի» մասին, երբ դեռևս քվեաթերթիկների չնչին մասի արդյունքներն էին հայտնի։ Դա պարզապես հայտարարություն չէր, դա մոբիլիզացիայի կոչ էր իր թիմակիցներին, ինչպես նաև հրաման էր համապատասխան մարմիններին՝ գնալ մինչև վերջ և ապահովել իշխանության հաղթանակը։ Դա նաև այդ ամենի պատասխանատվությունն իր վրա վերցնելու հայտարարություն էր»,– շեշտել է Մանուկյանը։

Չնայած բացթողումներին` Մանուկյան արձանագրել է, որ ընտրությունները փաստեցին, որ ազգային ընդհանուր նպատակների կողքին առաջնային է համարվում Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատագրումն ու արցախահայության անվտանգ վերադարձն իրենց բնօրրան։ Նա նաև հորդորել է կանխել դրսից թելադրվող սահմանադրական փոփոխություններն ու հանրաքվեն, ինչպես նաև վերջնականապես փակել անկլավների ու Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցերը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմելու մասին նախապես հայտարարել էին նաև «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։

Leave a comment