Կան առողջ քննարկումներ. Քրիստինե Վարդանյանն արձագանքում է Սամվել Կարապետյանի կոչին

https://arm.sputniknews.ru/20260619/kan-arvoghj-qnnarkumner-qristine-vardanjann-ardzaganqum-e-samvel-karapetjani-kvochin–103642479.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82092669_0:0:1421:1065_1920x0_80_0_0_eb77c160a8548ccca4260fdc63e6e87a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, քրիստինե վարդանյան, սամվել կարապետյան, ընդդիմություն

հայաստան, քրիստինե վարդանյան, սամվել կարապետյան, ընդդիմություն

Բաժանորդագրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով` իրենք են եղել այն ուժը, որը նաև նախընտրական շրջանում ասել է, որ կա համագործակցության անհրաժեշտություն։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ընդդիմադիր ուժերի շրջանում հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները առաջիկայում կդրսևորվեն։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կոչին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարապետյանը կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել, ստեղծել միասնական խորհուրդ, անցկացնել հանրահավաք, որը նա ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։

Վարդանյանի խոսքով` իրենք են եղել այն ուժը, որը նաև նախընտրական շրջանում ասել է, որ կա համագործակցության անհրաժեշտություն, քանի որ ստեղծված իրավիճակը չի կարող մեկ ուժ կամ անհատ միայնակ լուծել։

«Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու հռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունն ու գնա այդ ճանապարհով»,– ընդգծեց նա։

Վարդանյանը նշեց, որ ավելի կոնկրետ դետալներ և կոնկրետ մարդկանց հետ հանդիպումների մասին այս պահին չի կարող ասել։

«Ես գնահատում եմ ու կարևորում եմ, որ կա այդ քննարկումը ու գիտակցումը համագործակցության անհրաժեշտության, քանի որ դա է միակ ճանապարհը։ Մնացածը, կարծում եմ, առաջիկա փուլում, որը Սահմանադրական դատարան ընդդիմադիր ուժերի բողոքների քննարկման փուլն է, ավելի պարզ կդառնա, թե ինչի մասին էին այս քննարկումները, համատեղ աշխատանքը»,– ընդգծեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է հարցին, որ ընդդիմությունը ԱԺ վերջին նիստերին չի գալիս, Վարդանյանը նշեց, որ դա իրենց կողմից մարտավարական քայլ է։

«Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել` ուզում ենք մասնակցել, չենք ուզում մասնակցել, այդ պահին անսահման հարթակ տանք Նիկոլ Փաշինյանին խոսելու, թե չենք ուզում տալ։ Վերջին նիստին, երբ չէինք մասնակցում, տեսա՞ք, թե որտեղից էր գալիս նրա հիստերիան, ագրեսիան»,– ասաց պատգամավորը։

Վարդանյանը նաև նշեց, որ բնավ նեղսրտած չեն այն հանգամանքից, որ, ըստ էության, մի քանի ամսվա պատմություն ունեցող քաղաքական ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», կարողացել է 2 անգամ ավելի շատ ձայն հավաքել, քան իրենք։ Նա ընդգծեց, որ իրենց համար կարևոր է յուրաքանչյուրի ընտրողի ձայն և հավաքական ընդդիմության ձեռքբերումը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Leave a comment