«Եկել են ինձ ձերբակալելու»,- գրել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Հակոբյանը 2025 թվականի հուլիսի 18-ին ձերբակալվել էր «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար», ապա 2 ամսով կալանավորվել էր։ Օգոստոսի 27-ին դատարանը վերացրել էր նրա խափանման միջոց կալանքը` որպես պատիժ սահմանելով 2 մլն 700 հազար դրամի չափով տուգանք։