Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել ե
Հունիսի 19-ին Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը։
Նախարարությունը չի բացահայտել չեղարկման պատճառները և չի նշել հնարավոր նոր ամսաթիվ։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում՝ պատերազմի ավարտի բանակցությունների շարունակության շրջանակում, իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ամերիկյան պատվիրակությունը՝ Ջեյ Դի Վենսը։
Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ այցը չեղարկվել է լոգիստիկ խնդիրների պատճառով։