Շվեյցարիան հայտարարել է այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չեղարկման մասին

Քաղաքականություն

19.06.2026 | 10:31

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ ուրբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում նախատեսված ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները չեն կայանա, գրում է France 24-ը։

Այս հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան խոսնակը գիշերը հայտարարել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չեղարկել է ուրբաթ Շվեյցարիա նախատեսված այցը Իրանի բանակցողների հետ հանդիպելու համար՝ բանակցություններ սկսելու Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ կնքված համաձայնագրի իրականացման համար։

«Ինչպես փոխնախագահն ասաց իր մամուլի ասուլիսում՝ առաջիկա տեխնիկական բանակցությունների ծրագրերը դեռևս վերջնականապես հաստատված չեն, ԱՄՆ պատվիրակությունը պատրաստ է մեկնել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Սակայն այս բանակցությունների լոգիստիկան երբեք պարզ կամ կանխատեսելի չի եղել»,- ասվում է մամուլի խոսնակի հայտարարության մեջ։

Հինգշաբթի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Շվեյցարիա, չնայած ընդունել էր, որ ժամկետները դեռևս անորոշ են։

Վենսը հավելել էր, որ համաձայնագրի վերջնական տարբերակի վերաբերյալ տեխնիկական բանակցությունները, ենթադրաբար, կսկսվեն այս շաբաթավերջին, և ասել, որ «անշուշտ ծրագրում է» գլխավորել ԱՄՆ բանակցային թիմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment