Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվել են

https://arm.sputniknews.ru/20260619/shvejcariajum-ajsor-nakhatesvats-amn-i-ev-irani-mijev-banakcutjunnery-hetadzgvel-en-103639883.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_71:0:1210:854_1920x0_80_0_0_3265d881e14aaea8bf0e5dab68919608.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, շվեյցարիա, բանակցություններ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, շվեյցարիա, բանակցություններ

Բաժանորդագրվել

Միաժամանակ նշվում է, որ Բյուրգենշտոկ քաղաքում շարունակվում են բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակցությունները պետք է անցկացվեին Շվեցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։ Բանակցություններին մասնակցելու էին նաև Կատարի և Պակիստանի պատվիրակությունները։

«ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Շվեյցարիան նախկինի պես պատրաստ է աջակցել այդ բանակցություններին»,- ասվում է Շվեյցարիայի Համադաշնության ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքները Բյուրգենշտոկում շարունակվում են։

Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարությունը տարածել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան խոսնակը գիշերը հայտնել էր, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է հունիսի 19-ին Շվեյցարիայում իրանցի բանակցողների հետ նախատեսված հանդիպումից։ Բանակցությունների նպատակն էր սկսել Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումները։

Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը հավելել է, որ սպասվող հանդիպման նոր ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն դեռ հասանելի չէ։

Հավելենք, որ ի սկզբանե նշվում էր, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև հունիսի 19-ին հուշագիր կստորագրվի Պակիստանի միջնորդությամբ, սակայն դա տեղի ունեցավ ավելի վաղ՝ հունիսի 17-ի ուշ երեկոյան՝ հեռավար ու էլեկտրոնային եղանակով։

Leave a comment