ԱՄՆ-Իրան բանակցություններն այսօր տեղի չեն ունենա

Քաղաքականություն

ԱՄՆ-Իրան բանակցություններն այսօր տեղի չեն ունենա

Ազատություն․ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև այսօր Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում նախատեսված բանակցությունները չեն կայանա, հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Բուրգենշտոկ հետաձգվել է՝ «լոգիստիկ» խնդիրների պատճառով։

Իրանական լրատվամիջոցներն էլ գրել էին, որ Թեհրանն է հետաձգել իր պատվիրակության այցը Շվեյցարիա՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով։

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագիրը նախօրեին թվային ձևաչափով ստորագրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Փաստաթուղթը 60 օր է նախատեսում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։

 

Leave a comment