https://arm.sputniknews.ru/20260618/hh-tenisi-tghamardkanc-havaqakann-arden-3-rd-haghtanakn-e-tvonum-devisi-gavatum-103634555.html
ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականն արդեն 3-րդ հաղթանակն է տոնում Դևիսի գավաթում
ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականն արդեն 3-րդ հաղթանակն է տոնում Դևիսի գավաթում
Sputnik Արմենիա
Նախորդ տուրերում Հայաստանի ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի և Սան Մարինոյի հավաքականներին, դեռ մրցելու են Մալթայի և Ալբանիայի հավաքականների հետ։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T20:41+0400
2026-06-18T20:41+0400
2026-06-18T20:41+0400
դևիսի գավաթ
հայաստան
թենիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103634792_0:64:1215:747_1920x0_80_0_0_82ec1489e46039403cf9f16bd1c3b6d4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 3-րդ տուրում 2։1 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թենիսի ֆեդերացիայից։Նշենք, որ գավաթի խաղարկությունն ընթանում է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, հունիսի 16-20-ը։ Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անդորրայի, Սան Մարինոյի, Մալթայի, Ալբանիայի և Իսլանդիայի հավաքականները: Հիշեցնենք, որ նախորդ տուրերում մեր ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0) և Սան Մարինոյի (2:1) հավաքականներին:Դավիթ Պողոսյանը մենախաղում կրկին հաղթել էր, իսկ Ավետիք Ղազարյանը վնասվածքի պատճառով՝ պարտվել։ Զուգախաղում թիմին հաղթանակ էին բերել Սամվել Աղայանն ու Միքայել Ավանեսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103634792_68:0:1148:810_1920x0_80_0_0_2a36ea5bc126c4b348b4a029057b49c9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դևիսի գավաթ, հայաստան, թենիս
դևիսի գավաթ, հայաստան, թենիս
Բաժանորդագրվել
Նախորդ տուրերում Հայաստանի ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի և Սան Մարինոյի հավաքականներին, դեռ մրցելու են Մալթայի և Ալբանիայի հավաքականների հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 3-րդ տուրում 2։1 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին։ Այս մասին տեղեկանում ենք
Հայաստանի թենիսի ֆեդերացիայից։
Նշենք, որ գավաթի խաղարկությունն ընթանում է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, հունիսի 16-20-ը։ Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անդորրայի, Սան Մարինոյի, Մալթայի, Ալբանիայի և Իսլանդիայի հավաքականները:
«Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ տարավ Դավիթ Պողոսյանը, Միքայել Ավանեսյանը զիջեց մրցակցին, իսկ զուգախաղում առավելության հասան Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում մեր ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0) և Սան Մարինոյի (2:1) հավաքականներին:
Դավիթ Պողոսյանը մենախաղում կրկին հաղթել էր, իսկ Ավետիք Ղազարյանը վնասվածքի պատճառով՝ պարտվել։ Զուգախաղում թիմին հաղթանակ էին բերել Սամվել Աղայանն ու Միքայել Ավանեսյանը։