Կարապետյանն առաջարկում է ընդդիմության խորհրդի նիստին հրավիրել տարբեր երկրների ղեկավարներին

https://arm.sputniknews.ru/20260618/karapetjann-arajarkum-e-ynddimutjan-khvorhrdi-nistin-hravirel-tarber-erkrneri-ghekavarnerin-103616898.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103227528_244:145:985:701_1920x0_80_0_0_90e5dbcd9703e95978eb8e6668e8ca0b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, նիստ

սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, նիստ

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրեն հանրահավաք, որը նա ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն առաջարկում է դիմել ՌԴ-ի, Չինաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և մի շարք այլ առանցքային երկրների ղեկավարներին` հրավիրելով նրանց մասնացելու միասնական ընդդիմության առաջին խորհրդի նիստին։ Այս մասին նա այսօր ասաց լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։

Նա կարծում է, որ այդ նիստին պետք է հրավիրել նաև շատ այլ երկրների դեսպանների, միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի նրանք լսեն հայաստանյան միասնական ընդդիմության մտահոգությունները։

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրեն հանրահավաք, որը նա ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։

«Միայն այդ դեպքում մենք կարող ենք մեր ժողովրդի ռեալ աջակցությունը ստանալ»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Leave a comment