Դավիթ Չալոյանը դուրս է եկել Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ

Դավիթ Չալոյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի գրան պրիում:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/4 եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել գերմանացի Դելիլ Յազգանի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդերում ունեցել է նկատելի առավելություն ու հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Կիսաեզրափակիչում Դավիթ Չալոյանը կմրցի անգլիացի Աչուշին Քլինթոնի հետ, որը 1/4 եզրափակիչում հաղթել է Փարիզի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլին:

Leave a comment