ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Ես խնդրելիք չունեմ, ուզում եք՝ որոշեք հետ գնամ ԱԱԾ, Խոր Վիրապ, ինձ ոչինչ չի եղել, մենք ահաբեկիչ չենք։ Այ մասին դատական նիստին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ես ոչ մեկից ոչ խնդրելիք ունեմ, ոչ պահանջելիք ունեմ։ Նույնիսկ հիմա, եթե որոշում կայացնեք հետ գնամ ԱԱԾ կամ Խոր Վիրապ, խնդիր չկա, ինձ ոչ մի բան չի պատահելու, հավատացեք, չի պատահելու։ Մեղադրողներն էլ ի՞նչեր են խոսում՝ հանցագործություն կրկնել-չկրկնել, իրենք էլ գիտեն, բոլորս էլ գիտենք, թե ով ինչ դերակատարություն ունի, սցենարը պարզ է, մենք էլ տեսնում ենք, զգում ենք, ապրում ենք, ցավոք սրտի, տեղի է ունենում մեր երկրում, մեր կյանքում, մեր իրականության մեջ։ Այո, մենք ահաբեկիչ չենք»,- ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ