https://arm.sputniknews.ru/20260618/adrbejancinery-ajgestanum-vochnchacrel-en-hushardzan-u-arcakhjan-azatamarti-zvoheri-khachqar-103624793.html
Ադրբեջանցիները Այգեստանում ոչնչացրել են հուշարձան ու Արցախյան ազատամարտի զոհերի խաչքար
Ադրբեջանցիները Այգեստանում ոչնչացրել են հուշարձան ու Արցախյան ազատամարտի զոհերի խաչքար
Sputnik Արմենիա
Վանդալիզմի դրվագը երևացել է արբանյակային լուսանկարների միջոցով։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T17:50+0400
2026-06-18T17:50+0400
2026-06-18T17:50+0400
արցախ
հուշարձան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103623558_0:34:1500:878_1920x0_80_0_0_f93962cc5078cf13d41b92ac88a11973.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ադրբեջանն օկուպացված Արցախում վանդալիզմի հերթական գոծողությունն է իրականացրել. այս անգամ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում ոչնչացրել են մեկ խաչքար և մեկ հուշարձան։ Տեղեկությունը հայտնում է Artsakh Monuments–ը։Այդ ամենը երևում է արբանյակային լուսանկարների միջոցով։ «2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Այգեստան բնակավայրի Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարն ու գյուղի` Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը»,– ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ մինչ այս էլ Ադրբեջանը վանդալիզմի հերթական թիրախ էր դարձրել օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար մշակութային վանդալիզմ է իրականացնում։ Բռնազավթված Արցախում ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հողին է հավասարեցվել Շուշիի Կանաչ ժամը, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։Մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել են Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։Հավելենք, որ Արցախում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27–ը (երբ Ադրբեջանի հարձակումով սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը) կար վկայագրված և պետական ցուցակներով հաստատված 4112 հուշարձան, որոնցից 10 տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլմանանական, որոնցից մոտ 20-ը` 14-16-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4-19-րդ դարերով։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103623558_143:0:1358:911_1920x0_80_0_0_cb9acf3ebc15af2ca5a217a0de02ea15.jpg.webp
արցախ, հուշարձան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, վանդալիզմ
արցախ, հուշարձան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, վանդալիզմ
Վանդալիզմի դրվագը երևացել է արբանյակային լուսանկարների միջոցով։
Այդ ամենը երևում է արբանյակային լուսանկարների միջոցով։
«2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Այգեստան բնակավայրի Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարն ու գյուղի` Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը»,– ասված է հաղորդագրությունում։
Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։
Հավելենք, որ Արցախում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27–ը (երբ Ադրբեջանի հարձակումով սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը) կար վկայագրված և պետական ցուցակներով հաստատված 4112 հուշարձան, որոնցից 10 տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլմանանական, որոնցից մոտ 20-ը` 14-16-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4-19-րդ դարերով։