Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի հետ «պատմական» համաձայնագրի մասին

Քաղաքականություն

18.06.2026 | 16:54

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջունել է «պատմական» գործարքը Միացյալ Նահանգների հետ, որը կոչված է դադարեցնելու պատերազմը և հարթելու վերջնական կարգավորման ուղղությամբ բանակցությունների ճանապարհը, գրում է France 24-ը։

«Սա պատմական փաստաթուղթ է և հզոր ուղերձ Իրանից. խաղաղությունը կհաստատվի փոխադարձ հարգանքի ստվերում»,- նշել է Փեզեշքիանը սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ, որտեղ հրապարակել է փաստաթղթի լուսանկարը՝ ստորագրված իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միջնորդ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։

Նա նաև նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հանձնառու է համաշխարհային խաղաղությանը՝ պահպանելով արժանապատվությունն ու անկախությունը, առաջընթացը և տարածաշրջանային համագործակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment