Քաղաքականություն
18.06.2026 | 15:50
Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ ադրբեջանցիներին պատկանող «Սադովոդ» առևտրի կենտրոնը նույնպես վնասներ է կրել։ Հարձակման հետևանքով վնասվել է կենտրոնի շենքերից մեկը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ շուկայի տարածքում, որտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են աշխատում, հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով նաև այլ վիրավորներ կան։ Առևտրի կենտրոնը փակվել է։
«Սադովոդ»-ը պատկանում է «Киевская площадь» ընկերությանը, որի սեփանանատերերն ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևն են։ Այն զբաղեցնում է 40 հա տարածք և ներառում է 9,5 հազար խանութ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի