https://arm.sputniknews.ru/20260618/mandatnery-chvercnelu-narativy-zargacnum-e-ishkhanutjuny-samvel-karapetjan-103618448.html
Մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում է իշխանությունը․ Սամվել Կարապետյան
Մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում է իշխանությունը․ Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը նշեց, որ մանդատներ վերցնել–չվերցնելու որոշումը կկայացվի հավաքական ընդդիմության հետ քննարկումների արդյունքում։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T15:46+0400
2026-06-18T15:46+0400
2026-06-18T15:49+0400
սամվել կարապետյան
մանդատ
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
իշխանություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925135_0:123:1600:1023_1920x0_80_0_0_ad01bfaf28786948a40e82eba217aff7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Այն նարատիվը, թե ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, զարգացնում են իշխանությունն ու նրան աջակցող ուժերը։ Տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Հավելեց՝ մի կողմում այս խնդիրն է, մյուս կողմում էլ մանդատները վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունն ապահովելու հարցն է։ Նրա խոսքով՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը պետք է քննարկվի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ և ճիշտ որոշում կայացվի։Կարապետյանը նշեց, որ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունեն, առաջիկա քայլը Սահմանադրական դատարան դիմելն է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելոը պահանջով։«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով` ցանկացած որոշման դեպքում իրենք շարունակելու են պայքարել իշխանափոխության համար, այլապես երկիրն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925135_89:0:1512:1067_1920x0_80_0_0_10cc972a44232d125db4b77dd6735d01.jpg.webp
սամվել կարապետյան, մանդատ, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, իշխանություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
սամվել կարապետյան, մանդատ, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, իշխանություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը նշեց, որ մանդատներ վերցնել–չվերցնելու որոշումը կկայացվի հավաքական ընդդիմության հետ քննարկումների արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Այն նարատիվը, թե ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, զարգացնում են իշխանությունն ու նրան աջակցող ուժերը։ Տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Քանի որ եթե մանդատներն ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարելու Ազգային ժողովը»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
Հավելեց՝ մի կողմում այս խնդիրն է, մյուս կողմում էլ մանդատները վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունն ապահովելու հարցն է։ Նրա խոսքով՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը պետք է քննարկվի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ և ճիշտ որոշում կայացվի։
Կարապետյանը նշեց, որ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունեն, առաջիկա քայլը Սահմանադրական դատարան դիմելն է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելոը պահանջով։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով` ցանկացած որոշման դեպքում իրենք շարունակելու են պայքարել իշխանափոխության համար, այլապես երկիրն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն։
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: