Հայաստանում Կիոկուշին կարատեով զբաղվող աղջիկների թիվը զգալիորեն ավելացել է վերջին տարիների ընթացքում։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան սկսել է նոր ծրագիր, որը նախատեսված է աղջիկների համար։ Առաջիկա հանգստյան օրերին շուրջ 100 աղջիկներ կանցկացնեն միասնական մարզումներ։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը կարևորել է աղջիկների ներգրավվածությունը սպորտում։
«Հաճելի է տեսնել, որ սպորտով զբաղվող աղջիկների ու կանանց թիվն ավելանում է Հայաստանում։ Խոսքը թե՛ ֆիթնեսով զբաղվողների, թե՛ մարտարվեստների ոլորտով հետաքրքրվածների մասին է։ Մեր ֆեդերացիան շատ է կարևորում աղջիկների ներգրավվածությունը։ Մեր աղջիկները մասնակցում են նաև միջազգային մրցաշարերի և բացմաթիվ մեդալներ են նվաճել Հայաստանի համար։
Այս ամենը շատ կարևոր է նաև նրանով, որ Հայաստանի Զինված ուժերում սկսել են ծառայության անցնել նաև կանայք: Ունենք մարզուհիներ, որոնք աշխատանքի են անցել Զինված ուժերում ու Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Շատերն էլ ցանկանում են սկսել նաև մարզչական կարիերա և իրենց փորձը փոխանակել մյուսներին»,- նշել է Անդրանիկ Հակոբյանը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում։