Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ մտադիր է քննարկել ԵԱՏՄ-ում առկա խնդիրներն կազմակերպության միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում։
Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրուցում Փաշինյանն ասել է, որ «ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այդ նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ՝ կզբաղվենք ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով»։ «Մենք հիմա էլ ենք զբաղվում այդ խնդիրներով, դա առօրյա աշխատանք է»,- ասել է նա։
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստը կայանալու է օգոստոսի 6-7-ին Ղրղզստանում։