Դուբայի ֆինանսական շուկայի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դիրհամը (մոտ 272 միլիարդ դոլար)։
Նախօրեին Reuters գործակալությունը գրել էր, որ ԱՄԷ-ի շուկաները գերազանցել են Պարսից ծոցի մյուս երկրների շուկաներին։ Դրանք դրական են արձագանքել ԱՄՆ-ի և Իրանի միջև նախատեսվող համաձայնագրի ստորագրման արարողության մասին հաղորդումներին։
Դուբայի հիմնական ֆոնդային ինդեքսն աճել է 1.7%-ով, իսկ աճի առաջատարներն են դարձել բորսայում ցուցակված ընկերությունները։ Emaar Properties-ի բաժնետոմսերը թանկացել են 5.1%-ով, Emirates NBD-ինը՝ 4.4%-ով, իսկ Air Arabia-ինը՝ 4.9%-ով։