Օրենսդրական փաթեթ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության համակարգի ամրապնդմանը

Օրենսդրական փաթեթ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության համակարգի ամրապնդմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքներում նոր կարգավորումներ առաջարկող օրենսդրական փաթեթի ընդունումը բխում է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունից, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ արգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատման 5-րդ շրջափուլի՝ մեր պետության ստանձնած հանձնառություններից: Առաջարկվում է մի խումբ պաշտոնատար անձանց նշանակման եւ առաջխաղացման գործընթացում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի հրապարակային դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացության թե՛ բացասական, թե՛ դրական եզրակացության միայն եզրափակիչ մասը՝ թեկնածուին պաշտոնի նշանակելուց, այդ թվում՝ առաջխաղացման կարգով նշանակելուց հետո: Չնշանակված թեկնածուների դեպքում առաջարկվում է չհրապարակել՝ հաշվի առնելով դրա հնարավոր ազդեցությունը թեկնածուի անձնական կյանքի, աշխատանքային կարիերայի եւ հեղինակության վրա: Նախատեսվում է ուղղակիորեն սահմանել անձի իրավունքը՝ մասնակցելու իր բարեվարքության վերաբերյալ եզրակացության կազմման գործընթացին՝ գրավոր առարկություններ, պարզաբանումներ եւ այլ անհրաժեշտ նյութեր տրամադրելու միջոցով: Սահմանվում է անձի իրավունքը՝ պահանջելու իր առարկությունները կամ դրանց մի մասը հրապարակելու եզրակացության եզրափակիչ մասի հետ միասին: Այս մասին հայտում են ԱԺ-ից:

Հարցն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Արդարադատության նախարարի խոսքով նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ԿԿՀ-ի կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների հիման վրա նշանակում իրականացնող մարմինների գործունեության թափանցիկությունը՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելման եւ բարեվարքության համակարգի ամրապնդման ռազմավարական նպատակների իրագործմանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը հարակից զեկույցում հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում կարեւորել է նման նախաձեռնության ընդունումը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Leave a comment