ՀՀ ԱԱԾ–ին պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումից 2 մլրդ 106 մլն դրամ հատկացվեց

Բաժանորդագրվել

Կառավարության որոշման մեջ հստակ նշված չէ, թե ԱԱԾ հատկապես որ միջոցառման իրականացման համար են այս գումարներն ուղղվում. միջոցառման անվանումը ներկայացվել է համապատասխան կոդով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության ապահովման համար կառավարությունը 2026 թ. պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ժամանակավորապես ազատ միջոցներից 2 մլրդ 106 մլն դրամ կհատկացնի: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Անհրաժեշտություն է առաջացել 2026 թ. պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրի տարր հանդիսացող՝ ժամանակավորապես ազատ միջոցներից 2 մլրդ 106 մլն դրամն ուղղել «Ազգային անվտանգություն» ծրագրի միջոցառմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Ինչպես և սպասելի էր` կառավարության որոշման մեջ հստակ նշված չէ, թե ԱԱԾ հատկապես որ միջոցառման իրականացման համար են այս գումարներն ուղղվում. միջոցառման անվանումը ներկայացվել է համապատասխան կոդով։

Ի դեպ, այս գումարը նախատեսվել էր ծառայության 4–րդ եռամսյակի ծրագրերի իրականացման համար, սակայն ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այս գումարը տեղաշարժել 2–րդ եռամսյակ։

Միաժամանակ, հաշվի առնելով կառավարության պահուստային ֆոնդի ծանրաբեռնվածությունն ու եռամսյակային բաշխվածությունը, առաջարկվել է այս գումարի միայն 1 մլրդ 404 մլն դրամը պահուստից հատկացնել:

Որոշման մեջ նաև նշված է, որ այսպիսով առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:

Leave a comment