Անկախ դիտորդը կոչ է անում 10/51, 12/13, 35/65 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
Անկախ դիտորդ դաշինքը կոչ է անում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13, Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 տեղամասերի ընտրողներին առանց վարանելու պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։
Անկախ դիտորդ դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։ Այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը։
Անկախ դիտորդ դաշինք