Հատուցման հարված է հասցվել Ուկրաինայի ՎԷՀ–ի օբյեկտներին. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260618/hatucman-harvats-e-hascvel-ukrainaji-vehi-objektnerin-rd-pn-103606277.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968584_94:0:1517:1067_1920x0_80_0_0_9b1ae95edae41457485c519120fb19c4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

Բաժանորդագրվել

Խոցվել են Կիևի մարզի Բորիսպոլ-2 բնակավայրի վառելիքաքսուքային նյութերի պահեստը և Պոլտավայի մարզի Զատուրինոյի նավթավերամշակման գործարանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն հատուցման հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Այս գիշեր ՌԴ ԶՈւ–ն ի պատասխան Կիևի ռեժիմի ահաբեկչությունների բարձր ճշգրտության ցամաքային և օդային զենքերով, ինչպես նաև հեռահար անօդաչու թռչող սարքերով խմբակային հարված է հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, որոնք օգտագործվում են ուկրաինական զինված ուժերի շահերից ելնելով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է նախարարությունը, խոցվել են Կիևի մարզի Բորիսպոլ-2 բնակավայրի վառելիքաքսուքային նյութերի պահեստը և Պոլտավայի մարզի Զատուրինոյի նավթավերամշակման գործարանը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

ՀՕՊ-ը հետ է մղում անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա. մարզպետը` հետևանքների մասին

Leave a comment