1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները որևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների․ Շարմազանով

1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Քպ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում, թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով։

Սա բացահայտ սուտ է։

1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ երկրի չեն ներկայացրել։

Արցախյան կարգավորման խնդիրն էլ ՀՀ նախկին իշխանությունների համար եղել է ոչ թե տարածքային խնդիր, այլ՝ ինքնորոշման իրավունքի իրացման հարց։ Իսկ ինքնորոշման իրավունքն էլ ՝ ՄԱԿ -ի նպատակներից է,իսկ սկզբուքն էլ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։

ՀՀ միակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբուքը Փաշինյանն էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզով։ Էլ չեմ խոսում նոր պատերազմ, նոր տարածքներ թեզի մասին։ Անթույլատրելի է նման թեզերի տիրաժավորումը։

Քիչ է մնում ասեն՝ Ադրբեջանի իշխանություններն ի՞նչ արել են Արցախում՝ ճիշտ է։

Պետությունների պատմությունը շարունակական է ու մի արեք բաներ, որի տակից նույնիսկ ապագա սերունդները չեն կարողանալու դուրս գալ»։

–00—ՅՄ

Leave a comment