Թուրք նախարարի կարծիքով` երկու երկրների ղեկավարները կարևոր քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, հղում անելով թուրքական ԶԼՄ–ներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցից հետո։
«Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել (կարգավորման հարցում)։ Մեր նախագահի (Թայիփ Էրդողանի) կամքով բազմաթիվ կարևոր քայլեր են արվել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիափոխադրումների հաստատման հետ կապված։ Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն դրա համար», – ասել է Ֆիդանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկրի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։