Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու սենատոր Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է սենատոր, Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Բլանկա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններին, ինչպես նաև՝ Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին առչնվող մի շարք հարցերի:

Leave a comment