ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կայացել են K և L խմբերի երկրորդ հանդիպումները։
Աշխարհի առաջնությունների նորեկ Ուզբեկստանի հավաքականը 1։3 հաշվով պարտվել է կոլումբացիներին։
Գանայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Պանամային՝ հաղթանակ կորզելով վերջին վայրկյաններին։
Ավելի վաղ K և L խմբերում իրենց հանդիպումներն անցկացրել էին նաև Անգլիայի ու Պորտուգալիայի հավաքականները։ Անգլիացիները մեկնարկել էին հաղթանակով, իսկ պորտուգալացիները՝ ոչ-ոքիով։
ԱԱ-2026, առաջին տուր
L խումբ
Գանա – Պանամա՝ 1։0 (տեսանյութ)
Կալեբ Յիրենկի, 90+5
K խումբ
Ուզբեկստան – Կոլումբիա` 1:3 (տեսանյութ)
Աբոսբեկ Ֆայզուլաև, 60 – Դանիել Մունյոզ, 40, Լուիս Դիաս, 65, Համինթոն Կամպաս, 90+9