Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ–ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը

Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ–ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ–ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։

 

Դեսպանը ներկայացրել է երկկողմ օրակարգը, վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստան կատարած այցերի կարևորությունը, դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը, ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

 

Դեսպան Մկրտչյանը խոսել է նաև երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ անվտանգության մասին՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը։

 

Մասնակիցների հետ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող մի շարք հարցեր։

Leave a comment