Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։
Մրցաշարն ընթանում է Սան Մարինոյում։
Մենախաղում հաղթանակ են տարել Անի Ամիրաղյանը (6։0, 6։0) և Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2)։ Զուգախաղում Մարիա Ազիզյանը և Ալինա Սողոմանյանը հաղթել են 6։2, 6։1 հաշվով։