Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանին՝ 3։0 հաշվով

Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։

Մենախաղում հաղթանակ են գրանցել Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթել են 6։2, 6։1 հաշվով։

Leave a comment