Զապորոժիեի մարզում ՈւԶՈւ-ի կողմից քաղաքային շուկային հարվածի հետևանքով երկու մարդ է տուժել

https://arm.sputniknews.ru/20260617/zapvorvozhiei-marzum-uzu-i-kvoghmic-qaghaqajin-shukajin-harvatsi-hetevanqvov-erku-mard-e-tuzhel-103597873.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94249603_0:0:1200:900_1920x0_80_0_0_e6c32031d7a23073d4390429494566f1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զապորոժիե, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, վիրավոր

զապորոժիե, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, վիրավոր

Բաժանորդագրվել

Տուժել են 1962 թվականին ծնված մի կին և 1968 թվականին ծնված մի տղամարդ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքում քաղաքային շուկայի տարածքին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով երկու մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։

«Առավոտյան Վասիլևկա քաղաքում ՈւԶՈւ-ն հարված է հասցրել քաղաքային շուկայի տարածքին, վիրավորվել է երկու տեղացի բնակիչ՝ 1962 թվականին ծնված կին և 1968 թվականին ծնված տղամարդ»,-գրել է Բալիցկին MAX հարթակի իր ալիքում։

Մարզպետը նշել է, որ տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություն, նրանց ցուցաբերվում է հնարավոր ողջ բժշկական օգնությունը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment