Իրանն ու ԱՄՆ-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

https://arm.sputniknews.ru/20260618/irann-u-amn-y-pvokhymbrnman-hushagir-en-stvoragrel-103600359.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97755463_89:0:1512:1067_1920x0_80_0_0_147a6b872b948640eb87a6e8621fdc42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր

Բաժանորդագրվել

Հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև, այսպես կոչված, «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» 14 կետանոց ամբողջական տեքստը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ-ի հետ էլեկտրոնային տարբերակով հուշագրի ստորագրումը, Շվեյցարիայում արարողություն չի լինի։

Այս մասին հայտնել Է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիին։

Թրամփն անձամբ է ստորագրել Իրանի հետ հուշագրի պատճենը Վերսալում Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ, գրում էAxios-ը։

Հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև, այսպես կոչված, «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» 14 կետանոց ամբողջական տեքստը։

Փոխըմբռնման հուշագրով կողմերը համաձայնում են․

1․ ԱՄՆ-ն, Իրանի Իսլամական Հանրապետությունը և ընթացիկ հակամարտությունում նրանց դաշնակիցներն ստորագրում են փոխըմբռնման հուշագիր՝ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման նպատակով։ Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ չսկսել ռազմական գործողություններ, ձեռնպահ մնալ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառությունից, ինչպես նաև ապահովել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս դրույթները կվավերացվեն վերջնական համաձայնագրում։

2․ ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չմիջամտել ներքին գործերին։

3․ Կողմերը պարտավորվում են վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել առավելագույնը 60 օրվա ընթացքում՝ հնարավոր երկարաձգմամբ՝ կողմերի համաձայնությամբ։

4․ Ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ-ն սկսում է վերացնել Իրանի շուրջ ծովային արգելափակումը և 30 օրվա ընթացքում ամբողջությամբ դադարեցնում այն։ Այդ ընթացքում նավագնացությունը վերականգնվում է մինչև նախապատերազմական մակարդակ։ ԱՄՆ-ն նաև պարտավորվում է իր ուժերը դուրս բերել Իրանի հարակից տարածաշրջաններից 30 օրվա ընթացքում՝ վերջնական համաձայնագրից հետո։

5․ Իրանն ապահովում է առևտրային նավերի անվտանգ և ազատ անցումը Պարսից ծոցի և Օմանի ծովի տարածաշրջանում։ Այս ռեժիմը գործում է 60 օր, իսկ ամբողջական կարգավորումը պետք է իրականացվի 30 օրվա ընթացքում՝ հաշվի առնելով ականազերծումն ու խոչընդոտների վերացումը։

6․ ԱՄՆ-ն պարտավորվում է տարածաշրջանային գործընկերների հետ միասին մշակել Իրանի տնտեսական վերականգնման և զարգացման ֆինանսական ծրագիր՝ առնվազն 300 միլիարդ դոլար արժողությամբ։

7․ ԱՄՆ-ն պարտավորվում է փուլային կերպով վերացնել Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները՝ ներառյալ ՄԱԿ-ի, ՄԱԳԱՏԷ-ի և սեփական առաջնային ու երկրորդային սահմանափակումները։

8․ Իրանը հաստատում է, որ չի ձգտելու միջուկային զենքի ստեղծման, իսկ հարստացված նյութերի հարցը կլուծվի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։

9․ Մինչև վերջնական համաձայնագրի կնքումը կողմերը պահպանում են ստատուս քվոն՝ Իրանը չի փոխում իր միջուկային ծրագիրը, իսկ ԱՄՆ-ն չի սահմանում նոր պատժամիջոցներ և չի ավելացնում ռազմական ներկայությունը։

9․ ԱՄՆ-ն թույլատրում է իրանական նավթի արտահանումը և ֆինանսական գործարքները՝ մինչև պատժամիջոցների ամբողջական վերացում։

10․ ԱՄՆ-ը թույլատրում է իրանական նավթի և հարակից ծառայությունների արտահանումը՝ սահմանված փուլերով։

11․ ԱՄՆ-ն պարտավորվում է ապասառեցնել և ազատել Իրանի սառեցված և սահմանափակված ակտիվները։

12․ Կողմերն ստեղծում են հատուկ վերահսկողական մեխանիզմ՝ համաձայնագրի կատարման վերահսկման համար։

13․Հիմնական կետերի իրականացումից հետո կողմերն սկսում են բանակցություններ մնացած դրույթների շուրջ՝ վերջնական համաձայնագրի ձևավորման նպատակով։

14․ Վերջնական համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

Leave a comment