Ոստիկանները ձերբակալել են Երևանում գիշերը դրիֆթ կատարած երիտասարդին

Հասարակություն

17.06.2026 | 22:02

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 13-ին՝ գիշերը, Մինաս Ավետիսյան և Դրոյի փողոցների խաչմերուկում դրիֆթ կատարած վարորդը 21-ամյա երիտասարդ է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից

Ըստ ոստիկանության՝ նա իր գործողություններով դրսևորել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք և խախտել մարդկանց անդորրը։ Հունիսի 15-ին երիտասարդը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Leave a comment