Մինսկը Բրյանսկի մարզում Բելառուսի քաղաքացիների վրա հարձակումն ահաբեկչություն է որակել

Բաժանորդագրվել

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը բացատրություն է պահանջում Ուկրաինայից։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բելառուսի արտգործնախարարությունը Ռուսաստանի Բրյանսկի մարզում Բելառուսի քաղաքացիների վրա հարձակումը գնահատում է որպես խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչական գործողություն: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը։
Ավելի վաղ Բրյանսկի մարզպետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտնել էր, որ Ուկրաինայի զինուժը ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով հարձակվել է Գոմելի (քաղաք Բելառուսում) պատանեկան ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, երբ երեխաները հանգստի էին մեկնում Գելենջիկ: Մահացել է թիմին ուղեկցող կինը։ ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, նրանց օգնություն է ցուցաբերվում։

Վարանկովը հայտարարել է, որ Բելառուսը խստորեն դատապարտում է Ուկրաինայի հարձակումը:

«Դա գնահատում ենք որպես խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչական գործողություն», – միջադեպի կապակցությամբ հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Վարանկովի խոսքով` Բելառուսի ԱԳՆ-ն Ուկրաինայից բացատրություն է պահանջում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման կապակցությամբ:

Leave a comment