Սոֆիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին, հայտարարել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովան։
«Բուլղարիայի դիրքորոշումը բացարձակապես պարզ է. մենք աջակցում ենք այն պատժամիջոցներին, որոնք ունեն տնտեսական ազդեցություն, չեն վնասում անդամ պետություններին, այլ վնասում են հակամարտության մեջ եղած պետությանն ու խորհրդանշական չեն։ Մեր գլխավոր նպատակն է ստեղծել մի իրավիճակ, որտեղ մենք կարող ենք արդյունավետորեն բանակցել», – ասել է Պետրովան։