Քաղաքականություն
17.06.2026 | 16:06
ՌԴ Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ավտոբուսի վրա, որում եղել է Բելառուսից մանկական ֆուտբոլային թիմ: Կովալչուկը Տելեգրամում գրել է, որ երեխաները Գոմելից Գելենջիկ էին մեկնում՝ հանգստանալու, գրում է Meduza-ն։
Զոհվել է թիմին ուղեկցող կինը: Վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել է: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել, ասել է Կովալչուկը:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը, իր հերթին, հայտնել է, որ վիրավորվել է յոթ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Բրյանսկի մարզի A240 մայրուղում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկհարկանի ավտոբուսի։ Ավտոբուսում եղել է 44 ուղևոր, այդ թվում՝ Ռեչիցայի (Գոմելի մարզ) մանկապատանեկան թիվ 2 մարզադպրոցի 28 աշակերտ։ Ռուսաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։
Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի