Էքսկուրսիա գնացող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 30 երեխայից 3-ին տեղափոխում են Երևան

Բաժանորդագրվել

Բժիշկների գնահատմամբ` այդ երեխաների կյանքին սպառնացող վտանգ առկա չէ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշտարակ քաղաքում ժամը 12։00-ի սահմաններում բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի տրանսպորտային միջոցները։

«Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան` լրացուցիչ հետազոտման: Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Hyundai County» մակնիշի ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում` երեխաներ, որոնք «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ։ Shamshyan.com–ը մինչ այս նշել էր, որ վթարի հետևանքով տուժած 3 երեխայից 2-ը տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, իսկ 1-ը` «Արմենիա» ԲԿ։

ՔԿ–ում վարույթ է նախաձեռնվել, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և տուժածների ինքնությունը։

Leave a comment