Սրբուհի Գալյանն ԱԺ-ում ներկայացրել է տնային կալանքում գտնվողների կրթության վերաբերյալ օրինագիծ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն տնային կալանքում գտնվող անձանց հեռավար ուսուցում ստանալու մասին օրինագիծ է ներկայացրել Ազգային ժողովում:

«Այս նախագիծը հնարավորություն է սահմանում տնային կալանքում գտնվող անձանց՝ հեռավար տարբերակով իրացնելու իրենց կրթության իրավունքը»,-ասել է նախարարը և հավելել, որ այսօր իրավական, օրենսդրական դաշտում նման կարգավորումներ չկան։

«Եվ քանի որ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ բացառիկ կամ օրենքով նախատեսված դեպքերում, որոշակի ժամկետով հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպումը կարող է իրականացվել նաև հեռավար տարբերակով, մենք, օգտվելով այդ հնարավորությունից, համանման կարգավորում ենք նախատեսում նաև տնային կալանքում գտնվող անձանց համար»,- նշել է նա։

Leave a comment