Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Գոմելից Գելենջիկ արձակուրդի մեկնող մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին։ Խմբին ուղեկցող կինը զոհվել է, իսկ վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Բրյանսկի մարզի ղեկավարի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։
«Ուկրաինացի ահաբեկիչները հարձակվել են Գոմելի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, որը Գելենջիկ արձակուրդի էր մեկնում», – գրել է Կովալչուկը իր տելեգրամյան ալիքում։
Բոլոր վիրավորները արագ տեղափոխվել են հիվանդանոց ու ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Մնացած ուղևորները շուտով կվերադառնան տուն։