Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ԱԱ-2026-ի առաջին տուրում արգենտինացիները J խմբում 3 անպատասխան գնդակ են ուղարկել Ալժիրի հավաքականի դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 6-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը։ 38-ամյա Մեսին 16 գոլով հավասարվել է աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլ խփած գերմանացի Միրոսլավ Կլոզեին։
J խմբի մյուս խաղում Ավստրիայի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Հորդանանին, որը նորամուտն է նշել աշխարհի առաջնություններում։
I խմբում վստահ հաղթանակով է մեկնարկել Նորվեգիայի հավաքականը՝ 4։1 հաշվով ուժեղ գտնվելով Իրաքից։ Նորվեգացիների կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։
ԱԱ-2026, առաջին տուր
J խումբ
Արգենտինա – Ալժիր՝ 3։0 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 17, 60, 76
Ավստրիա – Հորդանան՝ 3։1 (տեսանյութ)
Ռոմանո Շմիդ, 21, Յազան Ալ Արաբ, 76 (ինքնագոլ), Մարկո Արնաուտովիչ, 90+12 (11մ) – Ալի Օլվան, 50
I խումբ
Իրաք – Նորվեգիա՝ 1:4 (տեսանյութ)
Այմեն Հուսեյն, 39 – Էրլինգ Հոլանդ, 29, 43, Լեո Էստիգոր, 76, Այմեն Հուսեյն, 90+6 (ինքնագոլ)