Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են խաղաղության բանակցություններից. Բեսենթ


Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են Ուկրաինայում գրեթե չորս տարի ձգվող պատերազմի ավարտին ուղղված բանակցություններից։


Բեսենթի խոսքով՝ Վաշինգտոնը կքննարկի Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ քայլ, որը Թրամփը չի ձեռնարկել 2025 թվականի հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։


Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմի կողմից ռուսական նավթային հսկաներ «Ռոսնեֆտի» և «Լուկoյլի» դեմ պատժամիջոցները նպաստել են Ռուսաստանի վերադարձին բանակցությունների սեղանի շուրջ։


Bloomberg-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգները պատրաստել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ, սակայն դրանց իրականացման նշաններ դեռ չկան։


Fox News-ն էլ հայտնել է, որ պատժամիջոցների մասին օրինագիծը ստացել է Թրամփի աջակցությունը, բայց այն պետք է քննարկվի ԱՄՆ Կոնգրեսում:

Leave a comment