Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները


Հունիսի 15-ին կայացել է ՀՖՖ ֆուտզալի կոմիտեի նիստը, որի ընթացքում ամփոփվել են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի 2025/26 մրցաշրջանի արդյունքները և որոշվել մրցաշրջանի լավագույները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։


Կոմիտեի անդամների միաձայն որոշմամբ՝ Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի 2025/26 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը։ Նրա գլխավորությամբ «Երևանը» հասել է առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Յունիսպորտին»։


Մրցաշրջանի լավագույն ֆուտզալիստի կոչմանն արժանացել է «Յունիսպորտի» ֆուտզալիստ Միհրան Դերմենջյանը։

Դիտումների քանակ4

Leave a comment