https://arm.sputniknews.ru/20260616/kyhn-yndunum-e-ka-khakhtum-bajc-vochinch-chi-anum-ajd-khakhtumy-veracnelu-hamar-iravaban-103551605.html
ԿԸՀ–ն ընդունում է` կա խախտում, բայց ոչինչ չի անում այդ խախտումը վերացնելու համար. իրավաբան
ԿԸՀ–ն ընդունում է` կա խախտում, բայց ոչինչ չի անում այդ խախտումը վերացնելու համար. իրավաբան
Sputnik Արմենիա
Իրավական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը ԿԸՀ–ի դիրքորոշումը համարում է պարզապես պատասխանատվությունն իրենցից հեռացնելու միջոց։ 3 ընտրատեղամասերում… 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T23:00+0400
2026-06-16T23:00+0400
2026-06-16T23:00+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
քվեարկություն
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103498086_0:0:1501:844_1920x0_80_0_0_4b37111fb3ce4d79069e70d4ae77b94d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Եթե ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ 3 ընտրատեղամասերում վերաքվեարկությունը կիրառելի չէ, պետք է դրա փոխարեն նշանակեր նոր ընտրություններ. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը` մեկնաբանելով 35/65, 10/51, 12/13 տեղամասերում ընտրությունների արդյունքները չեղարկելու ԿԸՀ որոշումն ու դրանից բխած հետևանքները։ Նշենք, որ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել վերոհիշյալ ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ պարզվել էր, որ Արտաշատ համայնքի 12/13 տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Նուբարաշենի 10/51 և Սյունիքի 35/65 ընտրատեղամասերում էլ ընտրության համար նախատեսված ժամի ավարտից հետո` մինչև կեսգիշեր, մեծ թվով զինվորների քվեարկություն է տեղի ունեցել։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ մասնակի վերաքվեարկությունը կարող է ավելի մեծ աղավաղում առաջացնել, քան վերացվող խախտումը, քանի որ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում` նախապես տեղյակ լինելով ընդհանուր պատկերին, հետևաբար, ըստ Հովակիմյանի` մեծ է տակտիկական քվեարկության ռիսկը։Ինչ վերաբերում է ԿԸՀ նախագահի մատնանշած «տակտիկական քվեարկության» ռիսկին, իրավաբանն արձանագրում է, որ միջազգային շատ քիչ փաստաթղթերում է հիշատակվում այդ երևույթը, և չկա որևէ հեղինակավոր կառույց, որն արգելում է տակտիկական քվեարկությունը։«2005 թվականի Վենետիկի հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ, եթե վերաքվեարկությունը կարող է բերել տակտիկական քվեարկության խնդրի, ապա այն կոնկրետ տեղամասերում կիրառելի չպետք է լինի։Բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես որևէ հետևանք կիրառելի չպետք է լինի, պետք է կիրառելի լինի այլ հետևանք` նոր ընտրությունների անցկացում»,– պարզաբանում է Թավադյանը` հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովի այդ կարծիքը վերաբերել է Ռումինիայի 2025թ.–ի նախագահական ընտրություններին, որոնք ամբողջությամբ չեղարկվել են Սահմանադրական դատարանի կողմից, և նշանակվել է նոր ընտրություն։Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահը, հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի այս կարծիքին, ասել էր, որ Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ առանձին տեղամասերում նոր քվեարկությունը, տակտիկական քվեարկության հնարավորության պատճառով, չի երաշխավորի արդար ընտրական արդյունք։ Բայց չէր հիշել նույն զեկույցում հիշատակված նոր ընտրություններ անցկացնելու առաջարկի մասին։ Այսպիսով` Թավադյանի գնահատմամբ, ստացվում է, որ ԿԸՀ–ն ընդունում է, որ կա խախտում, բայց ոչ մի բան չի անում այդ խախտումը վերացնելու համար։ ԿԸՀ–ի դիրքորոշումը նա համարում է պարզապես պատասխանատվությունն իրենցից հեռացնելու միջոց։ Արդարությունը վերականգնելու միակ ճանապարհը, նրա համոզմամբ, ՍԴ դիմելն է։Հիշեցնենք` հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 49.7456 տոկոս (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան»-ը` 23.2710 տոկոսը (29 մանդատ), «Հայաստան» դաշինքը՝ 9.9231 տոկոսը (12 մանդատ):«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 3 տեղամասերում ընտրության արդյունքների չեղարկման ու 213 ձայն կորցնելու պատճառով, ստացել է 3.9893 տոկոս, և չի հաղթահարել նվազագույն 4 տոկոսի շեմը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103498086_179:0:1304:844_1920x0_80_0_0_ab6ffeeb2eeaab6167ef4cf613abf656.jpg.webp
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), քվեարկություն, սահմանադրական դատարան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), քվեարկություն, սահմանադրական դատարան
Իրավական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը ԿԸՀ–ի դիրքորոշումը համարում է պարզապես պատասխանատվությունն իրենցից հեռացնելու միջոց։ 3 ընտրատեղամասերում արդյունքները չեղարկելուց հետո ԿԸՀ–ն պետք է կա՛մ վերաքվեարկություն անցկացներ, կա՛մ ԱԺ նոր ընտրություններ նշանակեր։
Նշենք, որ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել վերոհիշյալ ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ պարզվել էր, որ Արտաշատ համայնքի 12/13 տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Նուբարաշենի 10/51 և Սյունիքի 35/65 ընտրատեղամասերում էլ ընտրության համար նախատեսված ժամի ավարտից հետո` մինչև կեսգիշեր, մեծ թվով զինվորների քվեարկություն է տեղի ունեցել։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ մասնակի վերաքվեարկությունը կարող է ավելի մեծ աղավաղում առաջացնել, քան վերացվող խախտումը, քանի որ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում` նախապես տեղյակ լինելով ընդհանուր պատկերին, հետևաբար, ըստ Հովակիմյանի` մեծ է տակտիկական քվեարկության ռիսկը։
«Եթե վերաքվեարկությունը որպես հետևանք կիրառելի չէ, դա չի նշանակում, որ որևէ հետևանք չպետք է լինի։ Պետք է ԿԸՀ–ն փորձեր այլ հետևանք գտնել, և այդ այլ հետևանքը, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածով, նոր ընտրության անցկացումն է։ Այսինքն՝ եթե ինքը փաստում է, որ առկա են եղել խախտումներ և դրանից հետո չի հիմնավորում, որ այդ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, իսկ բոլորի համար կարծես թե ակնհայտ է, որ ազդել են, որովհետև դրանից կախված 5 մանդատի բաշխում փոխվել է, ԿԸՀ–ն դրանից հետո պետք է պարտադիր անցներ 2 իրավական հետևանքների` կա՛մ վերաքվեարկություն համապատասխան տեղամասերում, կա՛մ Ազգային ժողովի նոր ընտրություններ»,– ասում է Արսեն Թավադյանը։
Ինչ վերաբերում է ԿԸՀ նախագահի մատնանշած «տակտիկական քվեարկության» ռիսկին, իրավաբանն արձանագրում է, որ միջազգային շատ քիչ փաստաթղթերում է հիշատակվում այդ երևույթը, և չկա որևէ հեղինակավոր կառույց, որն արգելում է տակտիկական քվեարկությունը։
«2005 թվականի Վենետիկի հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ, եթե վերաքվեարկությունը կարող է բերել տակտիկական քվեարկության խնդրի, ապա այն կոնկրետ տեղամասերում կիրառելի չպետք է լինի։Բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես որևէ հետևանք կիրառելի չպետք է լինի, պետք է կիրառելի լինի այլ հետևանք` նոր ընտրությունների անցկացում»,– պարզաբանում է Թավադյանը` հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովի այդ կարծիքը վերաբերել է Ռումինիայի 2025թ.–ի նախագահական ընտրություններին, որոնք ամբողջությամբ չեղարկվել են Սահմանադրական դատարանի կողմից, և նշանակվել է նոր ընտրություն։
Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահը, հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի այս կարծիքին, ասել էր, որ Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ առանձին տեղամասերում նոր քվեարկությունը, տակտիկական քվեարկության հնարավորության պատճառով, չի երաշխավորի արդար ընտրական արդյունք։ Բայց չէր հիշել նույն զեկույցում հիշատակված նոր ընտրություններ անցկացնելու առաջարկի մասին։
Այսպիսով` Թավադյանի գնահատմամբ, ստացվում է, որ ԿԸՀ–ն ընդունում է, որ կա խախտում, բայց ոչ մի բան չի անում այդ խախտումը վերացնելու համար։
ԿԸՀ–ի դիրքորոշումը նա համարում է պարզապես պատասխանատվությունն իրենցից հեռացնելու միջոց։ Արդարությունը վերականգնելու միակ ճանապարհը, նրա համոզմամբ, ՍԴ դիմելն է։
«Լուծումը պետք է տա Սահմանադրական դատարանը, և լուծումը հստակ նկարագրված է Սահմանադրական դատարանի մասին օրենքի 77-րդ հոդվածում, որտեղ թվարկվում են այն բոլոր որոշումները, որոնք ՍԴ–ն պետք է կայացնի։ Իմ կարծիքով`այստեղ կիրառելի է միայն անվավեր ճանաչելը և նոր ընտրություններ սահմանելը»,– կարծում է Թավադյանը։
Հիշեցնենք` հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 49.7456 տոկոս (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան»-ը` 23.2710 տոկոսը (29 մանդատ), «Հայաստան» դաշինքը՝ 9.9231 տոկոսը (12 մանդատ):
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 3 տեղամասերում ընտրության արդյունքների չեղարկման ու 213 ձայն կորցնելու պատճառով, ստացել է 3.9893 տոկոս, և չի հաղթահարել նվազագույն 4 տոկոսի շեմը։