Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները կողմ են Հորմուզի նեղուցում ազատ նավարկությանը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հունիսի 16-ին վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Հորմուզի նեղուցում ազատ նավարկությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Կառույցի տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը միջազգային իրավունքի այն նորմերին, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցում անվտանգ և ազատ ծովային նավարկությանը։

 

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Leave a comment