Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով կարող է վերականգնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները

Քաղաքականություն

16.06.2026 | 19:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով կկարողանա վերականգնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները G7-ի գագաթնաժողովում, որտեղ առաջնորդները փորձում են ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։

«Շուտով մենք կկարողանանք դա անել, քանի որ նավթն այժմ հոսում է Հորմուզի նեղուցով՝ Իրանի հետ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի մասին համաձայնագրից հետո»,- նշել է Թրամփը։

Վաշինգտոնը սահմանել, ապա երկարաձգել էր արդեն ծովում գտնվող ռուսական նավթային բեռների համար պատժամիջոցներից ազատումը, ինչն անհանգստացնում էր եվրոպացի դաշնակիցներին։

Այսօր ավելի վաղ էլ Թրամփը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ու ՌԴ-ին կոչ արել գործարք կնքել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment