Դոնալդ Թրամփը հայտարարել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների շուտափույթ վերականգնման հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում հնարավոր է վերականգնվեն ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները։

Նրա խոսքով՝ դրա պատճառը կլինի մատակարարումների բնականոն վերականգնումը Հորմուզի նեղուցով։ Ըստ նախագահի՝ այս կարևոր ծովային միջանցքով նավագնացությունը լիարժեք կվերականգնվի հունիսի 19-ին։

«Շուտով մենք կկարողանանք դա անել, քանի որ նավթի մատակարարումները վերականգնվում են։ Մենք հանեցինք պատժամիջոցները, քանի որ ակնհայտորեն չէինք ցանկանում խոչընդոտել նավթի մատակարարումներին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։

Թրամփը նաև նշել է, որ նեղուցով նավագնացության վերագործարկումն արդեն հանգեցրել է համաշխարհային շուկաներում նավթի գների կտրուկ նվազման։

Մարտին ԱՄՆ-ն հատուկ լիցենզիա էր տրամադրել, որը թույլ էր տալիս տարբեր երկրներին համաշխարհային շուկայում գնել ռուսական նավթ և վերամշակված արտադրանք։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում այն ժամանակ պարզաբանել էին, որ որոշումը պայմանավորված է հումքի պակասով, որն առաջացել էր Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով։

Մայիսի 18-ին այդ փաստաթղթի գործողության ժամկետը երկարաձգվել էր ևս 30 օրով։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման մասին։ Այդ քայլը դարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի պայմաններից մեկը։

Համաձայնագրի վերջնական ստորագրումը նախատեսվում է հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Leave a comment