Խոշոր վթար Ապարանում. «Գնթունիքի» մոտ 5 մեքենաներ են բախվել

Բաժանորդագրվել

Ըստ նախնական տվյալների` տուժածներ կան։

Ապարանի «Գնթունիք» խանութի մոտ 5 ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկը վրացական համարանիշով բեռնատար է։ Վթարի մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ականատեսները մեր թղթակցին պատմել են, որ բեռնատարը հարվածել է արտաքին լուսավորության սյանը, այնուհետև ավտոմեքենաներին։ Ըստ նախնական տվյալների` տուժածներ կան։

Վթարի հետևանքով ճանապարհը փակվել է։

Leave a comment