ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը նախատեսված է ուրբաթ օրը Բյուրգենշտոկում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նիկոլաս Բիդոն։
«Այս փուլում համաձայնագրի ստորագրումը նախատեսված է ուրբաթ՝ հունիսի 19-ին, Բյուրգենշտոկում։
Այս վայրը առաջարկել են պակիստանցի և կատարցի միջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ն և Իրանը», – ասել է նա՝ հավելելով, որ Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ՝ ստեղծելով անհրաժեշտ գործնական և դիվանագիտական պայմաններ այս հանդիպումը իր տարածքում անցկացնելու համար։