21–ամյա երիտասարդը գիշերը կոտրել է խանութի դուռն ու գողացել 700 հազ․ դրամ (ՎԻԴԵՈ)

Երևանի խանութներից մեկից գողություն է կատարվել․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում խանութի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղի ողջ գումարը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ 


Անհատ ձեռնարկատերը հայտնեց, որ դրամարկղից տարել են 700 հազար դրամ։ Նրանից ընդունվեց հաղորդում, ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։ 


Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան երիտասարդը ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։ 


Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։


Նախաքննությունը շարունակվում է։





 


Leave a comment