Ո՞ւր են ձեր խոստացած 300 հազար ադրբեջանցիները, պարզվում է՝ չեն գալու. Ազարյանը՝ ընդդիմությանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Բարի գալուստ իրական Հայաստանի խորհրդարան, հարգելի ոչ բարով ընդդիմություն։ Այստեղ ձեզ սպասվում է այն, ինչից դուք շատ եք վախենում»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը:
Ազարյանի խոսքով՝ երբ ընդդիմությունն ասում էր, որ Հայաստանում փոխվել է քաղաքացու արժանապատվության գինը և իրենք ասում էին, որ այն անգին է՝ ընդդիմադիր շրջանակները դա լուրջ չէին ընդունում. «Մոլորեցնելով մեր հայրենակիցներին, մի մասին բերելով Հայաստան՝ փորձեցին օգտագործել սեփական քաղաքական կեղտոտ խաղերի համար: Ո՞ւր են ձեր խոստացած 300 հազար ադրբեջանցիները, պարզվում է՝ չեն գալու, բա ո՞ւր է ձեր պլան բ-ն այս դեպքում: Ասում էիք օրհասական պահ է, ճակատագրական են ընտրությունները, այո, ճակատագրական էին, բայց իրենց համար, ճակատագրական էին իրենց անձնական շահերի, իրենց երբեմն անհայտ, երբեմն էլ հայտնի ծագում ունեցող ուենցվածքի և իրենց գոյությունը պահպանելու համար: Գիտեք, թե ինչու նրանք այս անգամ էլ պարտվեցին, երբ 5 տարի շարունակ մեզ ասում էին Փաշինյանը ձեր վարչապետն է, մեր վարչապետը չէ, դրանով բնավ կասկածի տակ չէին դնում ՀՀ վարչապետի ստացած մանդատի լեգիտիմությունը, նրանք չէին հավատում այն քաղաքացիներին, որոնք վստահության քվե էին տվել այդ նույն վարչապետին, նրանք չէին հավատում, որ այդ մարդիկ էլ էին իրական ու նրանք անկաշառ էին»: